Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ...

Ղազախստան․ կայունացում՝ Ռուսաստանի ազդեցության աճով կամ ճգնաժամի խորացում՝ անկառավարելի հետեւանքներով․ ի՞նչ սպասել

Ղազախստանում կատարվողը որոշակիորեն պատկերացնելու համար ներքին ու արտաքին մի քանի գործոններ պետք է համադրել․

Սոցիալ-տնտեսական խնդիրներ

Ղազախստանում նախորդ տարիներին մի քանի անգամ սոցիալ-տնտեսական պատճառներով լուրջ ընդվզումներ եղել էին՝ 2011թ․ երկրի հարավ-արեւմուտքում՝ Մագնիստաուսկի մարզում, նավթագազային ձեռնարկությունների հարյուրավոր աշխատողների գործադուլերն ու ցույցերը՝ սկզբից աշխատավարձերի բարձրացման, հետո նաեւ՝ քաղաքական պահանջներով, որոնց հետեւանքով տասնյակ զոհեր եղան, 2016թ․ հողային օրենսգրքի փոփոխություններին հետեւած ցույցերը, երբ նախատեսվում էր 15 տարով մեծացնել օտարերկրացիների կողմից հողի վարձակալման ժամկետը (դա ընկալվում էր որպես Չինաստանի կողմից տնտեսական կլանման ռիսկերը մեծացնող քայլ), 2019թ․ Նազարբաեւից իշխանության մի մասը Տոկաեւին փոխանցելուց, նախագահական արտահերթ ընտրություններից հետո սկիզբ առած դժգոհությունները՝ կապված դրանց արդյունքների, իշխանության փոխանցման բնույթի, մայրաքաղաք Աստանան Նազարբաեւի պատվին վերանվանելու եւ տնտեսական իրավիճակի հետ։ Հետեւաբար, ժամանակի ընթացքում քաղաքական ու սոցիալական խնդիրներից կուտակված լարվածություն, թեկուզ՝ պասիվ, կար։ Ընդ որում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում խոսքը համակարգային խնդիրների մասին է՝ Ղազախստանի տնտեսությունը զգալի կախում ունի գազի եւ նավթի արտահանումից ու դրանց գների տատանումներից․ նավթի արտահանման ծավալներով 17-րդն է աշխարհում, նավթի ու գազի մասնաբաժինը տարեկան ընդհանուր արտահանման մեջ գերազանցում է 70%-ն ու կազմում ՀՆԱ-ի մոտ 35%-ը, ուստի տատանումների դեպքում մեծ է նաեւ բացասական ազդեցությունը տնտեսության վրա։

Ղազախստանի տարբեր շրջանների միջեւ կենսամակարդակի տարբերությունը մեծ է՝ նույնիսկ մի քանի անգամ։ Երկրի հարավարեւմտյան՝ Մանգիստաուսկի, Արեւմտաղազախստանյան, Ատիրաույի շրջաններում, որտեղ երկրի նավթի, գազի պաշարներն ու դրանց արդյունահանման գիգանտ ձեռնարկություններն են, բնակչության կենսամակարդակը եւս բարձր չէ՝ բնակչության փոքր մասն է միայն լավ վարձատրվում, հետեւաբար, սոցիալական դժգոհության համար եւս մեկ պատճառ է ավելանում՝ նավթով ու գազով հարուստ շրջաններում ապրողներին ավելի բարդ է բացատրել, թե ինչու են վատ ապրում։ Պատահական չէ, որ հունվարի 2-ին ցույցերը հենց Մանգիստաուսկի շրջանից սկսվեցին՝ հենց այնտեղ, որտեղ 2011թ-ին։ Պատահական չէ նաեւ, որ բողոքի ալիքը պայթեց Ալմա-Աթայում․ այն երկրի ամենախոշոր մեգապոլիսն է՝ մոտ 2 միլիոն բնակչությամբ, բողոքի գործողությունները նման խիտ բնակեցված քաղաքում ավելի մեծ թափ կարող են հավաքել, միջավայրը նպաստավոր է նաեւ այն պատճառով, որ երկրի տարբեր հատվածներից այդտեղ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան՝ բարեկեցության հարցում իրենց դժգոհություններով հանդերձ, ինչը եւս նպաստավոր միջավայր է ստեղծում ընվզման համար։ Սոցիալական ոչ կայուն վիճակն ավելի էր բարդացել կորոնավիրուսի հետեւանքով։

Այլ հարց է, որ սոցիալական բողոքը կայծակնային արագությամբ, քաղաքական երանգներ ստանալով, վերածվեց ուժայինների հետ զանգվածային բախումների, անկարգությունների, որոնց հետեւանքով արդեն իսկ տասնյակ զոհեր կան, որոնց թիվը, վստահաբար, աճելու է։ Ընդ որում, բողոքի ալիքը կտրուկ ուժգնացավ այն բանից հետո, երբ իշխանությունները ստիպված էին Մանգիստաուսկի մարզում, որտեղից սկսվել էին ցույցերը, չեղարկել հեղուկ գազի թանկացումն ու բավարարել բնակչության մյուս պահանջները։ Սա, երեւի, ազդակ է եղել առ այն, որ իշխանությունը լուրջ ռիսկեր է տեսնում ծավալված դժգոհությունների պատճառով, ձգտում է ամեն կերպ զսպել ընդվզման ալիքը, հետեւաբար պատրաստ է գնալ զիջումների, ինչն էլ իր հերթին է խթանել ալիքի ուժգնացմանը։

Պայքար կենտրոնական իշխանության համա՞ր, թե․․․

2019թ-ին Տոկաեւի նախագահ ընտրվելուց հետո մեկնարկած գործընթացը, որը կարելի է պայմանականորեն «իշխանության փոխանցում & պահպանում» կոչել, երեկ շրջադարձային կետի հասավ՝ Նազարբաեւը հրաժարական տվեց երկրի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարի պաշտոնից։ Այն Նազարբաեւը զբաղեցնում էր հրաժարական տալուց հետո՝ կառավարման զգալի լծակներ պահպանելով, ընդլայնվել էին նաեւ վերջինի լիազորությունները։ Ղազախստանի պետական կառավարման համակարգում առանցքային է նաեւ խորհրդարանի դերը, հատկապես՝ 2017թ․ Նազարբաեւի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունքում օրենսդիրի ու կառավարության լիազորությունների՝ նախագահի հաշվին մեծացումից հետո։ Սահմանադրությամբ պետության ղեկավարի հրաժարականի դեպքում հենց խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ղեկավարն է փոխարինում նախագահին, ինչպես եղավ Նազարբաեւի հրաժարականից հետո։ Տոկաեւի՝ նախագահ դառնալուց հետո Սենատի ղեկավար էր դարձել Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, որը, սակայն, 2020թ․ մայիսին նախագահ Տոկաեւի որոշմամբ հեռացել էր պաշտոնից ու զրկվել նաեւ սենատորի կոչումից։ 2021թ․ հունվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դարիգա Նազարբաեւան իշխող կուսակցության ցուցակով վերադարձավ խորհրդարանի ստորին պալատ՝ որպես պատգամավոր։ Այս երկու իրադարձությունները հակասական մեկնաբանությունների առիթ էին տվել ժամանակին՝ դիտարկվելով կա՛մ որպես Տոկաեւի կողմից իշխանությունը լրիվ իր ձեռքում կենտրոնացնելուն ուղղված քայլ, իսկ Նազարբաեւայի վերադարձը՝ որպես ներիշխանական պայքարի նոր փուլ, կա՛մ առանց այդ աստառի՝ այլ գործոններով պայմանավորված հեռացում։

Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը Նազարբաեւի համար վերջինն էր․ 2021թ․ ապրիլին նա Տոկաեւին էր փոխանցել Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի, իսկ նոյեմբերին՝ իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները։ Նազարբաեւի հեռացումից հետո Տոկաեւը պաշտոնանկ արեց նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Քարիմ Մասիմովին, որը 2016թ-ից էր զբաղեցնում այդ պաշտոնն ու Նազարբաեւի մտերիմներից է համարվում, առաջին տեղակալին՝ Սամմաթ Օբիշին, որը Նազարբաեւի զարմիկն է։ Նազարբաեւը, լինելով ԱԽ ղեկավար, վերահսկողություն ուներ ուժային կառույցների նկատմամբ թե՛ լիազորությունների, թե՛ իրեն հավատարիմ կադրերի միջոցով, ուստի թե՛ նրան եւ թե՛ նշված պաշտոնյաներին հեռացնելը ուժային կառույցների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու անհրաժեշտ քայլ էր Տոկաեւի համար, առավել եւս, երբ հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ուժային կառույցները լուրջ դիմադրություն ցույց չէին տվել ցուցարարներին, ինչը նպաստեց իրավիճակի անկառավարելի դառնալուն։ Առավել ուշագրավ է, որ Ալմա Աթայում Նազարբաեւի թիմը մեծ ազդեցություն ունի, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում ուժայինների ձախողման հարցում։

Եթե ճիշտ են ղազախական ԶԼՄ-ների տեղեկությունները, որ Նազարբաեւն իր ավագ դստեր հետ լքել է երկիրը, ապա հավանական է, որ փողոցային ընդվզումն ուղեկցվել է նաեւ ներիշխանական պայքարի սրմամբ։

ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը Ղազախստան շատ բան է փոխում

Ղազախստանը Ռուսաստանի համար կարեւորագույն երկիր է՝ որպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ հետխորհրդային պետություն, Կենտրոնական Ասիայի տնտեսական լոկոմոտիվ՝ գազի, նավթի եւ, շատ կարեւոր է, ուրանի հարուստ պաշարներ ունեցող երկիր (համաշխարհային պաշարների մոտ 15%-ը՝ երկրորդն աշխարհում Ավստրալիայից հետո, արդյունահանումը՝ մոտ 45%՝ առաջինն աշխարհում), կան ուրանի արտադրության ռուս-ղազախական համատեղ խոշոր ձեռնարկություններ, ղազախական նավթի մոտ 70%-ը համաշխարհային շուկա է արտահանվում ՌԴ տարածքով, վերջինն արտահանվող գազի մեծ մասի գնորդն է: Ղազախստանի հետ Ռուսաստանն ունի ամենաերկար ցամաքային սահմանը (երկրորդն՝ աշխարհում), այդ երկրում է տեղակայված աշխարհի ամենախոշոր տիեզերակայանը՝ «Բայկոնուր»-ը, որը մինչեւ 2050թ․ վարձակալել է Ռուսաստանը, ավելին՝ ՌԴ-ի կողմից հետսովետական տարածքում ամենախոշոր ներդրումները հենց Ղազախստանի տնտեսությունում են կատարվել` այդ թվում նավթագազային ոլորտում: Ղազախստանում մոտ 3․5 միլիոն էթնիկ ռուս բնակչության կա։ Նման բազմաթիվ այլ գործոններ կարելի է երկար թվարկել՝ հատկապես պատմական ու մշակութային կապերի առնչությամբ։

Սրանք իսկ բավարար են հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի օպերատիվ արձագանքը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման տեսքով։ Կենտրոնական Ասիայի երկրներում կայունությունն ու կանխատեսելիությունը Ռուսաստանի համար առավել կենսական է դարձել ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից հեռանալուց եւ թալիբների իշխանության գալուց հետո հատկապես, երբ իսլամական ծայրահեղականության ներթափանցման ռիսկերն աճել են։ Եվ այնպես չէ, որ կենտրոնասիական մյուս երկրներում իրավիճակը հուսալիորեն կայուն է՝ 2021թ․ գարնանը ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանային մարտերը՝ որպես թարմ օրինակ։ Եթե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միջամտությամբ հաջողվի կայունացնել իրավիճակը Ղազախստանում, դա, բնականաբար, նոր իրավիճակ է ստեղծելու Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններում՝ ռուսական ազդեցության զգալի աճի տեսքով եւ փոխելու է տարածաշրջանում իրավիճակը։ Կատարվողն ուշագրավ է օրեր անց սպասվող Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Ռուսաստան-ԵԱՀԿ բանակցությունների շեմին, որտեղ անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների, Ուկրաինայի շուրջ բարդ բանակցություններ են սպասվում։ ԱՄՆ պետքարտուղարը Ղազախստանի ԱԳ ղեկավարի հետ է հեռախոսազրույց ունեցել, Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմի մոտ հարցեր են առաջացել ՀԱՊԿ-ին ուղղավ դիմումի լեգիտիմության հետ կապված, ինչին ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են, որ ԱՄՆ-ում չեն հասկանում՝ ինչ է կատարվում Ղազախստանում։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն էլ իր հերթին է քննադատել ՀԱՊԿ ուժերի կիրառումը։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ Արեւմուտքի կողմից չի ճանաչվելու ՀԱՊԿ գործողությունները Ղազախստանում եւ նոր խնդիր է առաջ բերելու՝ այս պահին վաղ է եզրակացնելը, քանի որ օրեր անց Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափերով բանակցություններում այս հարցը եւս կարող է օրակարգային դառնալ։ Կարեւոր է նաեւ, թե ինչ քայելի կդիմի Ղազախստանի արեւելյան հարեւանը՝ Չինաստանը, որը, հավանական է, այս հարցերի շուրջ արդեն Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափում գնա պայմանավորվածությունների։

Այս իմաստով ուշադրության է արժանի հենց ՀԱՊԿ-ի կիրառումը։ Մի կողմից՝ սա կառույցին ֆունկցիոնալ դարձնելու եւ իմիջային հարց կարող է լուծել՝ ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակումների ժամանակ Հայաստանի դիմումներին ՀԱՊԿ-ի պասիվ արձագանքի թողած նստվածքը վերացնելու համար։ Մյուս կողմից՝ միայն Ռուսաստանի (նաեւ՝ Բելառուսի) կողմից ռազմական օգնության տրամադրումը, այն էլ՝ Ուկրաինայի ուղղությամբ լարված իրավիճակի պայմաններում, կարող էր ավելի սուր արձագանքի արժանանալ Արեւմուտքից, ուստի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմի գործադրումը ՀԱՊԿ կանոնադրության հիման վրա ռիսկերը նվազեցնելու միտում ունի նաեւ։

Առանձին ուշադրության է արժանի Թուրքիայի՝ 3 օր շարունակ պահպանած լռությունը։ Միայն երեկ, երբ արդեն ՀԱՊԿ ուժեր ուղարկելու որոշումը կայացվել էր, Թյուրքալեզու երկրների կազմակերպությունը հայտարարություն տարածեց, ապա որոշվեց կառույցի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ համաժողով անցկացնել Թուրքիայում, Չավուշօղլուն հեռախոսազրույց ունեցավ Լավրովի հետ՝ քննարկելով այդ թվում Ղազախստանում առկա իրավիճակը, Էրդողանը զանգահարեց Տոկաեւին, նաեւ՝ Ղրղզստանի նախագահին (ընդ որում, երեկ Ղրղզստանի խորհրդարանը դեռ այդ պահին հավանություն չէր տվել իր զորախումբը Ղազախստան ուղարկելու որոշմանը): Արդյո՞ք Անկարայի համար անսպասելի է եղել Ղազախստանում իրադարձությունների նման ընթացքը, եւ արձագանքի ձեւի ու միջոցների անորոշություն է առաջացել՝ չի բացառվում։ Թուրքիայի առնչությամբ շատ կարեւոր նրբություն կա․ 2021թ․ նոյեմբերին Ստամբուլում կայացած համաժողովի արդյունքում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը փոխեց կարգավիճակը՝ դառնալով կազմակերպություն, ինչով, փաստացի, առավել լրջացան Ռուսաստանի սահմանների երկայնքով մինչեւ Կենտրոնական Ասիա Թուրքիայի ազդեցության ընդլայնման առնվազն պաշտոնապես հնչեցվող հավակնությունները։ Կազմակերպությանն անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, դիտորդներ են Թուրքմենստանն ու Հունգարիան։ Եթե առաջիկա զարգացումների արդյունքում Ռուսաստանին հաջողվի զգալիորեն ընդլայնել իր ազդեցությունը Ղազախստանում եւ, կոպիտ ասած, անջատել թյուրքալեզու երկրների puzzle-ից ամենախոշոր կտորը՝ Ղազախստանը, ապա Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններն ու կազմակերպության ապագան կարող են բավական անհեռանկարային դառնալ։ Սա Ռուսաստանի համար եւս մեկ կենսական խնդիր է։

Բայց այս ամենն այն դեպքում, եթե հաջողվի իրավիճակը կայունացնել։ Ղազախստանը բազմէթնիկ երկիր է՝ բնակչության միայն 68%-ն է ղազախ, 19% են կազմում ռուսները, մոտ 3%՝ ուզբեկները, 1․5%` ույղուրները՝ բնակեցված Ղազախստանի արեւելյքում՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան նահանգի հարեւանությամբ։ Ընդհանուր բնակչության մոտ 70%-ը իսլամի սուննի ուղղությունն է դավանում։ Երկրի գլխավոր խնդիրներից մեկը մշտապես եղել է ոչ միայն անջատողականության, այլ նաեւ կրոնական ծայրահեղականության զսպումը, առավել եւս, որ Ղազախստանում առկա են նաեւ սուննիզմի ծայրահեղական թեւի՝ սալաֆիականության հետեւորդներ։ 2016թ․ սուննի ծայրահեղականները Ակտոբե քաղաքում զենքի խանութների ու Ազգային գվարդիայի տեղի զորամասի վրա էին հարձակվել, որի հետեւանքով 8 մարդ էր զոհվել։ Ավելին՝ Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» կողմից տարիներ առաջ, Ղազախստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով, շուրջ 300 ղազախ ծայրահեղական է կռվել ջիհադիսների շարքերում՝ այդ թվում կանայք։ Բացի այդ, Ղազախստանը, ինչպես կենտրոնասիական այլ երկրներ, հետխորհրդային մյուս պետություններից հասարակության կառուցվածքով եւ նորմերով է տարբերվում՝ կլանային եւ նախկին ցեղախմբային պատկանելությունը ինքնության առանցքն է։ 17-18-րդ դարերում Ղազախական խանության ձեւավորման փուլում ի հայտ եկած ցեղային կազմավորումները՝ ժուզերը (жуз), որոնք էթնոգենեզ ապրող հասարակության կառուցվածքային միավորներն էին, պահպանվել են մինչ այժմ՝ իհարկե, այլ ձեւով ու բովանդակությամբ։ Ղազախներն այժմ իրենց 3 ժուզի են դասակարգում․ գլխավորն ու ամենաազդեցիկը համարվում է Ավագ ժուզը, որն ընդգրկում է ներկայիս Ղազախստանի հարավային շրջանները, երկրորդը՝ Միջին ժուզն է՝ ընգրկելով երկրի կենտրոնական, հյուսիսային ու արեւելյան շրջանները, երրրոդը՝ Փոքր ժուզը՝ տարածվելով Արեւմտյան Ղազախստանում։ Ավելին՝ յուրաքանչյուր ժուզ իր հերթին ենթախմբերի էլ է բաժանվում, որոնցից այս կամ այն մեկին պատկանելությունն իր հերթին ավելի բարձր կամ ցածր դասակարգում է ենթադրում։ Մինչ օրս ժուզային պատկանելությունը որոշիչ նշանակություն ունի պետական բարձր պաշտոններում նշանակվելու, կապիտալի տիրապետելու եւ, առհասարակ, հանրության մեջ ազդեցիկ դիրք զբաղեցնելու հարցում։ Նուրսուլթան Նազարբաեւը հենց Մեծ ժուզի ներկայացուցիչ է համարվում, նրա շուրջը համախմբված էլիտայի ներկայացուցիչները՝ եւս։ Համարվում է, որ Փոքր ժուզը ներկայացնող Արեւմտյան Ղազախստանը շատ քիչ կամ գրեթե ներկայացված չէ իշխանական բուրգում, ինչն իր հերթին է այդ շրջաններում բորբոքում դժգոհությունը կենտրոնական իշխանության հանդեպ։ Այսինքն, Ղազախստանում ազդեցության պայքարը նաեւ մեծ կապ ունի էթնիկ ու կլանային մրցակցության հետ։ Իսկ ի՞նչ կարող է կատարվել, եթե բախումները դադարեցնել չհաջողվի, եւ թե՛ ռեգիոնալ մակարդակում կլանային պայքարը սրվի, թե՛ էթնիկ անջատողականությունն ու հատկապես իսլամական արմատականությունն ուժգնանան, ինչն ուղեկցվի արդեն էթնիկ եւ կրոնական ներքին բախումներով։ Առավել եւս, եթե ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան էթնիկ բազմազանության պայմաններում նաեւ բացասական արձագանք ստանա, իսկ դա բորբոքվի նաեւ արտաքին ուժերի կողմից՝ այդ թվում Թուրքիայի։ Սա վատագույնին տանող սցենարներից մեկն է։

Ղազախստանում առկա անկայունությունը ավելի լայն վերցրած տարածաշրջանում ընթացող փոփոխությունների մի դետալն է, եւ չի բացառվում, որ նմանատիպ ճգնաժամեր ի հայտ գան հետխորհրդային այլ երկրներում եւս։ Հարավային Կովկասում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրավիճակի կտրուկ փոփոխությունը, 3+3-ի ստեղծումը, Հայաստան-Թուրքիա նոր ռաունդի մեկնարկը, ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում, Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը, ավելի լայն վերցրած՝ ճգնաժամը Ուկրաինայի ուղղությամբ, Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ լարվածությունը, հիմա էլ՝ Ղազախստանի ապակայունացումն ու ՀԱՊԿ-ի ռազմական մուտքը իրարից պատճառներով ու նրբերանգներով տարբեր, բայց մեկ ընդհանուր շղթայի մաս կազմող գործընթացներ են։ Բավական դինամիկ կերպով տարածաշրջանային մակարդակում գոյություն ունեցող ստատուս-քվոների փոփոխություն է տեղի ունենում՝ ուժերի նոր վերադասավորմամբ։

Ընդ որում, Ղազախստանի իրադարձությունները տարածաշրջանի այլ երկրների համար ազդակ են թե՛ ներքին խնդիրները կառավարելու, թե՛ արտաքին միջավայրը ճիշտ գնահատելու իմաստով։ Այս պայմաններում չափազանց հետաքրքիր է Ադրբեջանի պահվածքը․ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կառավարությունը որոշել է հացի եւ ալյուրի գնի վերին շեմ սահմանել՝ արդեն իսկ եղած թանկացումների ֆոնին։ Շուկայում գների վերահսկման նմանատիպ որոշում երկու օր առաջ Ղազախստանի նախագահն է ստորագրել, ինչը լիովին հասկանալի է երկրում առկա ճգնաժամի եւ սահմանված արտակարգ դրության պայմաններում։ Իսկ որո՞նք են Ադրբեջանում նման զգուշավորության պատճառները․․․ Չի բացառվում, որ Ղազախստանում իրավիճակի՝ այդպես հանկարծակի ապակայունացումը «վախեցրել է» Ալիեւի աչքը՝ ստիպելով նախազգուշական քայլեր ձեռնարկել, որպեսզի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման պարագայում հնարավոր լինի խուսափել սոցիալական դժգոհությունից ու քաղաքական ցնցումներից։ Իսկ Ադրբեջանը նաեւ բազմէթնիկ երկիր է՝ ազգային փոքրամասնությունների ակտիվացման մշտական սպառնալիքով․․․

դիտվել է 357 անգամ
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan