Ալմաթիի, Ակտոբեի եւ Ակտաուի օդանավակայանները չեն վերսկսել աշխատանքը բողոքի ակցիաների պատճառով
Ղազախստանում բողոքի ակցիաների պատճառով սրված իրավիճակի կապակցությամբ չեն աշխատում Ալմաթիի, Ակտոբեի եւ Ակտաուի օդանավակայանները։ Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը։
«Ալմաթիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը <...> ժամանակավորապես փակ են նաեւ Ակտաուի եւ Ակտոբեի օդանավակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքը, վկայակոչելով SCAT ավիափոխադրողին, հայտնել է, որ այսօրվա չվերթները դեպի այդ քաղաքներ չեղարկվել են:
Ղազախստանի մի քանի շրջաններում երկաթուղիների արգելափակման պատճառով չեղարկվել է 25 մարդատար ուղղություն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 10 գնացք վերադարձվել է կազմավորման կետեր։ Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու եւ Կիզիլորդա շրջաններում։