Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ երեխա
Կորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական Էր, մահացել Է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում: Այդ մասին, հաղորդել Է «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքը:
Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել:
Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել Էր ընտանիքի անդամից: Բժիշկների խոսքով՝ փոքրիկի վիճակը խորացրել Է ուղեկցող հիվանդությունը:
Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում Է շուրջ տասը երեխա:
Նրանցից մեկի վիճակն օրհասական Է:
Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես մանկիկ Է մահացել քովիդ-աախտահարումից, հաղորդել Է Sputnik-ը: