Կարեն Անդրեասյանը չի պարզաբանում՝ ինչու դեռ իշխող կուսակցության անդամ չէ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում չպարզաբանեց, թե ինչու դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ։
Նա հաստատեց, որ դեռ կուսակցության անդամ չի դարձել։ Սակայն պատճառների մասին չխոսեց՝ առաջարկելով դրանք ճշտել հենց կուսակցությունում։