Սաակաշվիլին սպառնում է նորից հացադուլ սկսել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է օտարերկրյա բժիշկներին թույլ տալ այցելել իրեն, ինչպես նաև իրավունք տալ շփվել փաստաբանների հետ, հակառակ դեպքում հունվարի 6-ին քաղաքական գործիչը կրկին հացադուլ կհայտարարի, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Թութբերիձեն:
«Մենք պահանջում ենք անհապաղ ներգրավվել Միխեիլ Սաակաշվիլիի բուժմանը և բժիշկների ընդունել ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Նիդերլանդներից: Մենք հնարավորություն չունենք գաղտնի կապ պահպանել նրա հետ, ինչը խախտում է փաստաբանի և վստահորդի հիմնարար իրավունքները»,- ասել է Թութբերիձեն:
Նախկին նախագահը Վրաստան է մտել 2021 թվականի հոկտեմբերի սկզբին, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Բանտում նա հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով քաղաքական գործիչը նախ հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, իսկ հետո՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։ Նոյեմբերի 20-ին նա հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին։ Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Սաակաշվիլին կրկին տեղափոխվել էր Ռուսթավի քաղաքի բանտ։