Վրաստանի հարավում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի հարավում գիշերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 00:04-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 57 կմ հեռավորության վրա, Ծալկա քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք (Սամցխե-Ջավախքի շրջան):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։