Առաջանագիծը հատուկ տնակներով է կահավորվում. դեռ շատ տեղեր կան, որ դրանք պետք է տեղադրվեն. Արմեն Խաչատրյան
Մենք դեռեւս հոկտեմբերին այցելել ենք Սյունիքի սահմանային հատվածներ և այո, հատվածներ կային, որոնք չենք կարողացել գնալ, բազմաթիվ խնդիրներից ելնելով. Գնացել ենք այն վայրերը, որոնք անհրաժեշտ եւ բավարար էին, որ իրավիճակը պատկերացնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այցելել են և զորամասեր, և դիրքեր, նաև մինչև Ամանոր հնարավոր է ևս մեկ այցելություն լինի:
Նրա խոսքով, 100 տոկոսանոց չեն լուծվել առաջնագծի հետ կապված խնդիրները, բայց այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում. «Իհարկե, հնարավոր է, որ բաց երկնքի տակ չկանգնեն, այս պահին նման դեպքեր գրեթե չկան, բոլոր տեղերում բոլորն ապահովված են ծածկով: Այսօր հատուկ տնակներով են կահավորվում առաջնագծերը, գործընթացը դեռ շարունակվում է: Դեռ շատ տեղեր կան, որ այդ տնակները պետք է տեղադրվեն: Դրանք հատուկ տնակներ են, որոնք պաշտպանում են եւ ցրտից, եւ բարձր ջերմաստիճանից, նաեւ հնարավորություն ունի տաքացնել ձմռան ամիսներին»,-ասաց նա: