Երևանի ավագանու նիստը չի կայացել. «Իմ քայլի» բոյկոտն աշխատեց
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կես ժամ ընդմիջում հայտարարեց, որպեսզի այդ ընթացքում ավագանու անդամները ներկայանան եւ եթե լինի վորում, նիստը կկայանա:
Սակայն կես ժամ հետու եւս քվորում չկար եւ Մարությանը հայտարարեց, որ նիտը չի կայացել:
Նշենք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։