Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է
Դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհայիին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու վարչության պետի՝օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը: