Գիշերային կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացանի փամփուշտի 10 գնդակ
Կոտայքի մարզում, դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել. ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: