Ավտովթար՝ Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata-ն ու 2 Opel-ները, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխաորությամբ։