Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը երկրում հասել է 129 988-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 3839 նոր դեպք, որից 623-ը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ, վարակված 6 125 596 քաղաքացիներից առողջացել է 5 901 532-ը:
3314 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապայի բաժանմունքներում:
57 867 860 իրանցիներ արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը, երկրորդ չաբաժինը ստացել է 47 608 297 քաղաքացի: 1 145 493 իրանցի էլ արդեն ստացել է կորոնավիրուսի եմ պատվաստանյութի երրորդ՝ խթանիչ դեղաչափը: