Արմավիրում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Արմավիրի մարզում, նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Երիցյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևաքով Դ. Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։