Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ...

Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը. Արմեն Գևորգյան

Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնությունն անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե որքանով են որոշ գործընթացներ խրախուսվում մեր հաշվին և մեր դեմ։

Վերջերս անդրադարձել եմ այն իրողությանը, երբ ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկու անդամ-պետություն՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, թյուրքական պետությունների Ստամբուլյան գագաթնաժողովում միացել են այնպիսի քաղաքական գնահատականների և նախաձեռնությունների, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Օրերս Աշխաբադում ընդունված «Աշխաբադի կոնսենսուս 2021» փաստաթղթի շրջանակներում նրանց միացավ նաև ՀԱՊԿ մեկ այլ անդամ Տաջիկստանը։ Հասկանալի է, որ արդեն դժվար է խոսել ՀԱՊԿ-ում լիարժեք համախմբվածության մասին։

Ի դեպ, «Աշխաբադի կոնսենսուս 2021»-ից երևում է, որ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միացել է նաև Իրանը, որը «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով։ Վերջին օրերի իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում սկսում է վերականգնվել երխոսությունն ու փոխըմբռնումը։ Աշխաբադում Ադրբեջանի, Իրանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է նաև գազի մատակարարումների նոր ձևաչափի մասին պայմանագիր։ Ի տարբերություն Ստամբուլի հռչակագրի՝ Աշխաբադի կոնսենսուսը չի հիշտակում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», սակայն այնտեղ արձանագրվում է այլ տրանսպորտային միջանցնքների կարևորությունը՝ մասնավորապես Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ ուղղությունով։ Կարծում եմ՝ Աշխաբադի փաստաթղթում «Զանգեզուրի միջանցքը» չհիշատակելը պայմանավորված է Իրանի և Ադրբեջանի միջև փոխզիջմամբ, որով կազմակերպության անդամներին կոչ է արվում ներդրումներ կատարել այսպես կոչված Ադրբեջանի «ազատագրված տարածքներում», ինչը բացակայում է Ստամբուլի հռչակագրում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հետևողական և ագրեսիվ կերպով առաջ է մղում տարածաշրջանային հարաբերությունների սեփական օրակարգը՝ ընդ որում շատերին դարձնելով իր դաշնակիցն ու գործընկերը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կազմակերպում է 2021թ-ի ժողովրդավարությունների գագաթնաժողովը, որին չի հրավիրում ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին՝ Թուրքիային և Հունգարիային․ վերջինս նաև ԵՄ անդամ է։ Պատկերացնում եմ ներքին հարաբերությունների բնույթը այդ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գոյության նպատակն ի սկզբանե եղել է ժողովրդավարական արժեքների ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այդ նույն գագաթնաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը, Իրանը։ Սակայն հրավիրվել է Հայաստանը։ Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից միայն Հայաստանին են հրավիրում միանալ գլոբալ ժողովրդավարական ակումբին։ Աննկատ չի մնացել նաև այն, թե ինչպես է Հայաստանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի շուրթերով շեշտադրել իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին։

Հետաքրքիր է, թե ի՛նչ օրակարգով և ինչպիսի՛ գնահատականներով է Հայաստանը մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրինակ մենք դրա շրջանակներում խոսելո՞ւ ենք Ադրբեջանում գործող ավտորիտար ռեժիմի մասին, թե ինչպե՛ս է այդ երկիրը սանձազերծել 44-օրյա պատերազմը և խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՛ս է Ադրբեջանն արհամարհում ազգերի ինքնորոշման իրավունքը, այն մասին, թե հայ գերիների հարցում ինչպե՛ս է այդ պետությունը խախտում միջազգային իրավունքն ու բոլոր հումանիտար նորմերը, այն մասին, թե ի՛նչ ողբալի վիճակում է գտնվում այդ երկրում մարդու իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը։ Կարո՞ղ ենք արդյոք գագաթնաժողովից ստանալ Ադրբեջանին ուղղված կոչ՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին։ Թե՞ մենք խոսելու ենք սեփական երկրում կոռուպցիայի դեմ պայքարի «հաջողություններից», այն մասին, թե ինչ «հաջող» են անցել 3 տարում անցկացված երկու արտահերթ ընտրությունները, նախկին «ոչ ժողովրդավարական համակարգի» և «ժողովրդավարության բաստիոնից» տարածաշրջանային նոր «ժողովրդավարական աստղ» դարձած Հայաստանի մասին։

Բազմաթիվ երկրների չհրավիրելով գագաթնաժողովին՝ ԱՄՆ-ը փաստորեն դրանք գնահատել է որպես ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող երկրներ։ Ակնհայտ է, որ այն միտված է ձևավորելու նոր գլոբալ հարթակ՝ այսպես կոչված քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհից Ռուսաստանին և Չինաստանին որոշակիորեն մեկուսացնելու և քննադատելու նպատակով։ Մենք պատրաստ կլինե՞նք հրաժարվել միանալ Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին և բացասական գնահատականներին, եթե այդպիսիք տեղ գտնեն գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարություններում կամ հռչակագրերում։

Շատերը ասածս կարող են համարել արհեստական խնդիր։ Սակայն եկեք չմոռանանք, որ Ժողովրդավարությունների գագաթնաժողովից անմիջապես հետո Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովը, սակայն՝ արդեն Ադրբեջանի մասնակցությամբ և առավել տարածաշրջանային օրակարգով։ Ինչո՞վ ենք ներկայանալու այդ գագաթնաժողովին։ Կարո՞ղ ենք հասնել նրան, որ գագաթնաժողովի մասնակիցները՝ առաջին հերթին ԵՄ-ն, հայտարարեն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջի մասին։ Չէ որ մենք մեկնում ենք այդ գագաթնաժողովին՝ 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության մեծ փաթեթի սպասումով, իսկ Ադրբեջանը ի սկզբանե ԵՄ-ից որևէ էական փաթեթ չի ակնկալել։

Ակնհայտ է նաև, որ մենք դեռևս այդպիսի մեծամասշտաբ խոստումներ չենք լսում Ռուսաստանից։ Դրանք կարող էին հնչել Երևանում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի չկայացած երկկողմ հանդիպման ժամանակ, այդպիսիք չհնչեցին նաև Սոչիում հայ-ռուսական երկկողմ հանդիպման արդյունքում։ Հայտնի չէ, թե 2022թ-ից սկսաց գազի մատակարարման ինչպիսի երկարաժամկետ պայմանավորվածություններ են առկա Ռուսաստանի հետ։

Տարածաշրջանում իրավիճակի զարգացումն արդեն իսկ որոշակիացնում է գլոբալ խաղացողների հիմնական նկրտումները և իրավիճակի վրա ազդելու՝ նրանց մեխանիզմները։ Պետք է ադեկվատորեն գիտակցել, որ բոլոր առավելությունները, որոնք որոշ երկրներ ստացել են 44-օրյա պատերազմի արդյունքում, հարաբերական և ժամանակավոր են։ Սա վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են կանխել Ռուսաստանի նոր առավելությունների ավելացումն ու ամրապնդումը։

Ադրբեջանը, հիշելով 1994թ-ի հրադադարից հետո հակամարտության շուրջ երկարամյա ստատուս-քվոյի փորձը, ձգտում է ձեռք բերված հաջողությունները վերածել վերջնական արդյունքի։ Իսկ դա նշանակում է՝ հասնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա ու բացել իր համար ձեռնտու կոմունիկացիաները։ Ալիևը քաջ գիտակցում է, որ ևս մի քանի ամիս ձգվելու դեպքում՝ այս գործընթացը կարող է երկարաժամկետ դառնալ։ Նրան պետք են արագ լուծումներ նաև ներքին լսարանի համար, որտեղ արդեն նոր դժգոհություններ են առաջանում։

Ռուսաստանին դա նույնպես ձեռնտու է, քանի որ վերջինս կարող է հանգիստ աշխատել երկու հարավկովկասյան գործընկերների հետ, ամրապնդվել ձեռք բերած դիրքերում։ Ռուսաստանը նաև հասկանում է, որ եթե գործընթացը ձգվի, ապա «խաղը» կարող է ընթանալ ոչ իր կանոններով։ Ակնհայտ է, որ որոշակի շոկից հետո, որ ապրեցին ամերիկացիներն ու եվրոպացիները՝ Արցախում ռուս խաղաղապահների ակնթարթային հայտնվելուց հետո, նրանք արդեն ուշքի են գալիս և փորձում դառնալ գործընթացի լիիրավ մասնակիցներ։

Ռուսաստանին անհրաժեշտ է չեզոքացնել արևմտյան դերակատարների նկրտումները, թեկուզ՝ ժամանակավորապես, արագ լուծումներ գտնել, հետևաբար՝ վերջինս տարածաշրջանային խաղին ակտիվորեն ներգրավում է Թուրքիային ու Իրանին և ասում է, որ Հարավային Կովկասի խնդիրները մենք կարող ենք ինքներս լուծել նոր՝ 3+3 ձևաչափի շրջանակներում։ Միաժամանակ, Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական միջնորդի դիրքավորումը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում իր ցանկություններում և ձգտումներում։ Իսկ դա խնդիրներ է ստեղծում նաև Ռուսաստանի համար, քանի որ կասկածներ են առաջանում նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշնակցի արդյունավետության և նույն ՀԱՊԿ-ում համախմբվածությունը պահպանելու կարողության մասով։ Իսկ այս հանգամանքները պարարտ հող են դառնում Հայաստանում հակառուսական տրամադրությունները ընդլայնելու համար։

Ամերիկացիներն ու եվրոպացիներն էլ պնդում են, որ տարածաշրջանում ամուր խաղաղություն չի լինի, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, հետևաբար ակտիվորեն փորձում են վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և խրախուսել հակառուսական տրամադրությունները:

Իսկ ահա Հայաստանը, որ պատերազմի ավարտից հետո վերջին մեկ տարին աշխատել է հիմնականում ռուսական կողմնորոշման ծիրում, հիմա հայտնվել է ճամփաբաժանին։ Այն նորից հայտնվել է այնտեղ, որտեղ խաչվում են երկու տարբեր հոսանքներ։ Եվ նորից ծագում է ազնիվ և փոխշահավետ համագործակցության հարցը, որտեղ կրկին առաջնային է դառնում վստահության գործոնը։ Մի բան պետք է հիշել՝ նույնիսկ Հայաստանի իշխանությունների հեղափոխական «արժեքը» չդարձավ արևմուտքի և արևելքի կողմից այն երաշխիքը, որ ավտորիտար Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի դեմ։ Նույնը նաև հիմա է։

Ցանկացած պարագայում մենք պետք է կողմնորոշվենք մեր առաջնահերթություններում։

Առաջիկա տարիները պետք է դառնան սեփական տունը տարրական կարգի բերելու, պետության կառավարելիությունը վերականգնելու ժամանակաշրջան։ Մենք պետք է ուժ հավաքենք, կազդուրվենք։ Մեզ անհրաժեշտ է վերացնել բոլոր ներքին գործոնները, որոնք հասարակական-քաղաքական լարվածություն են առաջացնում։ Պետք է լինի գիտակցում, որ մեր շատ խնդիրներ դժվար կլինի լուծել ինքնուրույն ու միայնակ, և հետևաբար անհրաժեշտ է այնպիսի վարքագիծ դրսևորել, որ ուրիշները ցանկություն ունենան մեզ օգնելու, այլ ոչ՝ օգտագործելո։ Մեր առաջիկա աշխատանքների փիլիսոփայությունը պետք է լինի այն, որ մենք չդառնանք բեռ մեր գործընկերների համար։ Միաժամանակ մենք չպետք է բարդույթավորվենք մեր ներկայիս իրավիճակից, չափերից ու հնարավորություններից։

Թիվ մեկ առաջնահերթությունն այս պահին երկրի անվտանգությունն է։ Մենք պետք է հստակ և պրագմատիկ գիտակցենք և ստեղծենք պետական սահմանի նոր հատվածներում պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ ռուս ուժայինների հետ համագործակցության միջոցով։ Զինված ուժերի բարեփոխումը պետք է հաշվի առնի պետության զարգացման օբյեկտիվ պայմանները և ողջ հասարակության համար միավորող գաղափար դառնա։ Մենք պետք է ունենանք կոմպակտ, առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած և բարոյապես առողջ զինված ուժեր։ Առաջնահերթ խնդիր պետք է լինի նոր տիպի և անթերի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, մենք պետք է ունենանք հուսալի «վահան»։ Մենք պետք է ձգտենք, որ մեզ մոտ տեղակայվեն այդ ոլորտի ամենաառաջադիմական լուծումները։

Անհրաժեշտ է գույքագրել բոլոր այն մեխանիզմները, որոնք կարող են գործարկվել ռազմական և ռազմատեխնիկական օգնության տրամադրման երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով, գնահատել դրանց ներկա արդյունավետությունը և հակառակը, դրանց անպետքությունը, գտնել նոր օպտիմալ լուծումներ, դրանք հարմարեցնել ժամանակակից պայմաններին և պահանջներին և քննարկել գործընկերների հետ։

Մենք պետք է նախաձեռնենք միջոցառումների և առաջարկների այնպիսի փաթեթ, ըստ որի Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ինքնատիպ գիտաարտադրական կլաստեր՝ ռազմարդյունաբերական համալիրի գծով։ Այս ուղղությամբ իրական համագործակցությունը Հայաստանի զինված ուժերին, ինչպես նաև Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված զինված կազմավորումներին կապահովի ռազմա-տեխնիկական ինքնաբավության զգալի մակարդակ, կնվազեցնի ներմուծման ծավալները, հետևաբար նաև՝ տրանսպորտային կախվածությունը հարևանների քմահաճույքներից։ Այս համատեքստում կարելի է մանրամասն ուսումնասիրել նմանատիպ համագործակցության փորձը ԱՄՆ և Իսրայելի միջև։

Անհրաժեշտ է նորովի կազմավորել հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությունը։ Նույնիսկ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեզ համար նպաստավոր լուծումների պարագայում տարածաշրջանում զարգանալու են այնպիսի աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։ Մենք միշտ պետք է զգոն լինենք։ Մենք ինքներս պետք է տեղեկատվության տիրապետենք և այն տրամադրենք գործընկերներին, այլ ոչ թե միայն հետախուզության օբյեկտ լինենք։ Մենք պետք է ինտենսիվորեն մասնագետներ պատրաստենք՝ բոլոր հիմնական տարածաշրջանային լեզուների իմացությամբ։ Սա շատ կարևոր ուղղություն է, որի պոտենցիալը մենք ունենք։

Հենց ազգային անվտանգության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել միջազգային հարաբերությունների նոր օրակարգը։ Մենք չպետք է աշխարհին ապացուցենք մեր ժողովրդավար լինելը, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ 21-րդ դարում կան պետություններ, որոնք իրենց հավակնություններն առաջ են մղում կրոնական ինքնության հողի վրա, օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Այս իմաստով հարկավոր է գտնել պետական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի և սփյուռքի ներկայացուցիչների համագործակցության նոր մեխանիզմներ։ Մեր հայցերը միջազգային դատարաններում կարող են նոր հարթակ դառնալ նման համագործակցության համար։

Մենք պետք է ցույց տանք, որ չենք հրաժարվել մեր ազգային գաղափարներից և ձգտումներից, այդ թվում՝ Արցախի հարցում, մենք պետք է վերստին ապացուցենք, որ վստահելի գործընկեր ենք, և նույնը ակնկալում ենք մյուսներից։ Մենք ինքներս պետք է նախաձեռնենք տհաճ քննարկումներ մի շարք միջազգային կազմակերպություններում մեր գործընկերների հետ։ Դա միայն կամրապնդի այդ կազմակերպությունները, իսկ եթե ոչ, ապա հարաբերություններում անհրաժեշտ պարզություն և հստակություն կմտցնի։

Մենք կորցնում ենք արտաքին աշխատանքի մեր եզակի ռեսուրսներից մեկը՝ լոբբիստական հնարավորություները։ Ամրապնդել, վերականգնել և ստեղծել նորերը․ սա պետք է լինի լոբբիստական հնարավորությունների մասով մեր բանաձևը։

Մենք պետք է ձգտենք լինել բաց և տարանցիկ երկիր, այդ թվում՝ հաղորդակցությունների տեսանկյունից, սակայն լուծումները պետք է փոխշահավետ լինեն։ Հյուսիս-Հարավ աշխարհագրության մեջ մեր բանաձևը կարող է դառնալ նաև Պարսից ծոցի տնտեսությունները սևծովյան ավազանի տնտեսությունների հետ կապելը։ Օրինակ՝ մտածել համաարաբական երկաթուղին (Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ) Իրաքի և Իրանի միջոցով Հայաստանի նոր և հին տրանսպորտային հաղորդակցությունների հետ միավորելու հեռանկարի մասին։ Հայաստանը օբյեկտիվորեն կարող է նաև կամուրջ դառնալ արաբական աշխարհի և ԵԱՏՄ-ի միջև։

Իրանի և Թուրքմենստանի հետ գազի ոլորտում համագործակցության իրական հնարավություններ կան։ Մենք պետք է առավելագույն ակտիվությամբ Իրանին ներգրավենք Հայաստանի հարավային շրջանների՝ մասնավորապես Սյունիքի տնտեսական զարգացման գործում՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիայի այլ ձևաչափեր։

Մենք պետք է մեր գաղափարակիցը դարձնենք միջազգային ֆինանսական և տնտեսական կազմակերպություններին, որոնք օբյեկտիվորեն և ադեկվատ ձևով կարող են գնահատել մեզ համար բոլոր հնարավոր կոմունիկացիաների առավելություններն ու արդյունավետությունը, իսկ հետագայում՝ մասնակցել դրանց իրականացմանը։

Մենք պետք է կանգնեցնենք պետական պարտքի՝ երկրի համար կործանարար աճը։ Արդեն ակնհայտ է, որ մեր երկրի տնտեսությունը չի գեներացնում այնքան միջոցներ և ռեսուրսներ, որոնք կկարողանան անցնցում սպասարկել երկրի պետական պարտքը։ Մենք պետք է խուսափենք տնտեսական դեֆոլտից, որը վերջնականապես կձևակերպի մեր՝ արդեն նաև ֆինանսական կախվածությունը արտաքին աշխարհից։

Սա ամենակարևոր գործերի միայն մի մասն է։ Սակայն ինչպես այս, այնպես էլ այլ անելիքների հարցում պետք է տեղի ունենա համազգային կոնսենսուս։

դիտվել է 224 անգամ
Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan