Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն...

Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի. Արցախի ոստիկանապետ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում:

Օրը, թերևս, խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է, երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին:

Նախորդ տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը քայլ առ քայլ իրագործել է իր առջև դրված խնդիրները, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրել բոլոր ջանքերը:

Խնդիրներ այսօր էլ կան և հենց ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը պատեհ առիթ է դրանք մատնանշելու և կյանքի կոչելու համար։

Համակարգի գերխնդիրը Հանրապետության տարածքում ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումն է, որի ակունքում կանգնած է նաև Արցախի ոստիկանը, ով իր անձնվեր ծառայությամբ արտահայտում է մեր պատկերացումները արտաքին ու ներքին անվտանգության վերաբերյալ:

1992 թվականին երբ երկիրը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ վտանգված էր մեր գոյությունը, ոստիկանության ծառայողներից համախմբված կազմավորումը ևս դարձավ հայրենիքի պաշտպան: Ավաղ, առաջին պատերազմում ունեցանք 3 տասնյակից ավելի զոհ: Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության սահմանին կանգնեցին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:

Հայրենիքի փրկության ճանապարհին շուրջ 44 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում համակարգը կրեց կորուստներ. 11 զոհ, 11 անուն, որոնց մասին դեռ երկար պիտի խոսվի: Նրանք կռվեցին անհավասար մարտում և անմահացան Արցախի համար:

Պատերազմի ժամանակ ոստիկանը զինվոր է ռազմի դաշտում, խաղաղ ժամանակ՝ իրավակարգի զինվոր՝ կանգնած քաղաքացու կողքին, պաշտպանելով նրա հիմնարար ազատություններն ու իրավունքները, անզիջում պայքարելով նաև հանցավորության դեմ, պատրաստ կանխելու երկրի ներսում բռնության ցանկացած դրսևորում:

Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի: Պատերազմն ամբողջությամբ խմբագրեց մեր անելիքները, բայց նպատակները մնացին անփոփոխ. բացառել հանցավոր դրսևորումները, ուժեղացված պայքար տանել ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները:

Արցախի ոստիկանները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի մասին, սակայն, ամեն դեպքում, իրավական ամուր ինստիտուտ և արհեստավարժ մասնագետներ ունենալը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ է:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր եմ համարում նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց երկարամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը: Այսօր արվում է ամեն ինչ ոստիկանության ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու, նյութատեխնիկական բազան հարստացնելու, համակարգն էլ ավելի կայունացնելու համար:

Վերանորոգվում են ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված և վնասված շենք-շինությունները: Մարտունիում այդ աշխատանքը գրեթե ավարտվել է, վերսկսվել է Կարմիր շուկայի բաժանմունքի նորոգումը, Մարտակերտի շրջանային բաժնում այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, որից հետո նախատեսել ենք վերանորոգել և վերազինել նաև Ասկերանի շրջանային բաժինը՝ ենթակա ստորաբաժանումներով:

Կառուցվածքային ու սոցիալ-կենցաղային բոլոր փոփոխությունները նպատակ ունեն համակարգը դարձնել առավել ճկուն, աշխատանքն` արդյունավետ ու համակարգված:

ԱՀ ներքին գործերի նախարարությանն առաջադրված առաջնահերթ խնդիրներից մեկն էլ ՀՀ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն է: Տարբեր հանցատեսակների՝ ինչպիսիք են թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների ռիսկերը, ինչպես նաև մյուս բոլոր սպառնալիքները կանխելու և բացառելու ուղղությամբ ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն համագործակցունմ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ:

Առիթը բաց չթողնելով՝ իմ և համակարգի բոլոր ծառայողների անունից շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և բոլոր այն ստորաբաժանումների պատասխանատուներին, ովքեր մշտապես Արցախի կողքին են:

ԱՀ ոստիկանությունը կայացած պետական կառույց է և շուրջօրյա աշխատանքի համակարգ: Այսօր, ի դեմս ոստիկանության ծառայողների, մեզ հաջողվում է հետևողական աշխատանքով հանրապետությունում ապահովել կայուն օպերատիվ իրավիճակը:

Գործունեության ընթացքում իր գլխավոր գործառույթների իրականացման համար ոստիկանությունն առաջնորդվել է օրինականության շրջանակներում: Մեծ աշխատանք է կատարվել ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները կյանքի կոչելու ուղղությամբ:

Լինել ոստիկանության ծառայող, նշանակում է լինել չափազանց պատասխանատու, անաչառ ու ազնիվ: Ոստիկանի առաքելությունը ուժերի գերլարումով ստեղծագործական մոտեցում պահանջող առաքելություն է, որը հաճախ իրականացվում է նաև հանգստի հաշվին: Հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման, երկրի իրավակարգի ամրապնդման և հանուն օրինականության, հանուն մարդու և հասարակության իրավունքների՝ Արցախի ոստիկանն անձնուրաց ծառայել ու ծառայում է երկրին ու ժողովրդին:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ծառայողներին և մաղթում ուժ և տոկունություն, բարի և անփորձանք ծառայություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության»,-ասված է ուղերձում։

դիտվել է 245 անգամ
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan