Louis Vuitton-ը նոր հավաքածուի ցուցադրությունն անց կկացնի ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի
Louis Vuitton-ը գարուն-ամառ 2022 հավաքածուի ցուցադրությունն անց կկացնի Մայամիում նոյեմբերի 30-ին ի հիշատակ ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոյի, որը մահացել է նախօրեին։ Երեկոն ստացել է Virgil was here («Վիջիլը եղել է այստեղ») անվանումը։
«Խորը վշտով տեղեկացա Վիրջիլ Աբլոյի մահվան մասին։ Վիրջիլը ոչ միայն ընկեր էր, հրաշալի համագործակցող, ստեղծագործո հանճար, կանխատեսող, այլեւ մեր ժամանակների մշակութային լավագույն կոմունիկատորներից մեկը։ Նա ճանապարհ է հարթել ապագա սերունդների համար։ Նա հավերժ լավատես էր, որը հավատում էր, որ ամեն ինչ հնարավոր է։ Նույն ոգով մենք Louis Vuitton-ում հպարտությամբ կշարունակենք նշել նրա ժառանգությունը Մայամիում եզրափակիչ շոուով՝ նրա ցանկություններին համապատասխան։ Ինձ համար մեծ պատիվ է նրան իմ ընկերն անվանել»,- նշել է Louis Vuitton-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Բերկը։
Տեսանյութը՝ այստեղ: