«Դուք չեք ուզում լավ ապրել․ դուք ուղղակի ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է արել ՝ խոսելով «նիկոլիզմի գլխավոր շարժիչ ուժի» մասին։
Դուք չեք ուզում լավ ապրել: Դուք ուղղակի ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն ու ձեզնից վատ ապրողներն ավելի շատ լինեն:
Սա է նիկոլիզմի գլխավոր շարժիչ ուժը: Նախանձը, ալարկոտությունը, վատաբանությունը, զազրախոսությունը, տգիտությանը «հասարակական կարծիք» բնորոշում տալը, չկամությունը, բամբասանքը, սուտը, կեղծիքը և ամեն բան քանդելու մեծ ջիղն են նիկոլիզմի աուրան:
Հա, վայ... Ասֆալտը...
Վսյո, վսյո, ասֆալտը սաղ ջրում է… մոռացեք վերևում գրածը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
ԵՒ միևնույն է: Դուք չեք ուզում լավ ապրել... Դուք ուղղակի երազում եք առոք փառոք մեռնելու մասին: Օրինակ՝ ասֆալտ անող կատոկի տակ ընկնելով:…