Վրաստանում կորոնավիրուսով վարակման թիվը մեկ օրում ավելացել է 1954-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1954-ով, մահացել է 47 մարդ։
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 840 593 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4477 մարդ, համաճարակի սկզբից՝ 783 987։ Մահացել է 11 974 մարդ։
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2,155,561 պատվաստում է կատարվել, որից 2479-ը՝ վերջին 24 ժամում։