Սահակաշվիլիի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ախտորոշվել
«Էմպատիյա» կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բուժման ընթացքին հսկող բժիշկների խորհուրդը նրա մոտ ախտորոշել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական արդյունքներով, որոնց մասին արդեն կարելի է խոսել, հիվանդի մոտ հաստատվել է PTSD համախտանիշ, որը կապված է բանտում գտնվելու և բռնության փաստերի հետ։ Նյարդաբանական ախտանիշներ էլ են նկատվում: Խոսքը նաև Վերնիկեի էնցեֆալոպաթիայի մասին է, որը հացադուլի հետևանք է»,- ասել է Ջիշկարիանին։
Նա ընդգծել է, որ քաղաքական գործչին անհրաժեշտ է ստացիոնար բազմակողմանի վերականգնողական բուժում։
Ավելի վաղ երկրի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել էր, որ Սահակաշվիլին երկար ժամանակ բանտում չի մնա։
Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանը կրկին կկարողանա «ուժ հավաքել» և առաջ շարժվել՝ դրանով իսկ ակնարկելով «վարդերի հեղափոխության» հնարավոր կրկնության մասին։