Ավտովթար Երևանում. բախվել են Nissan X-Trail-ն ու Volkswagen-ը. վերջինս էլ հայտնվել է խանութի տարածքում
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արամ Խաչատրյան և Հ. Էմին փողոցների խաչմերուկում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը: