Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
Ավստրալիայի Մերիբորո քաղաքում 2015 թվականին հայտնաբերված քարը, պարզվել է, երկնաքար է։ Այս մասին հայտնում է Science Times-ը։ Այգու պատահական գտածոն պարզվել է՝ տիեզերքից «հյուր եկած» 17 կիլոգրամանոց քոնդրիտ է։
Երկնաքարը հայտնաբերել է Դեյվիդ Հոլը՝ օգտագործելով մետաղորսիչ։ Տղամարդն իր այգում ոսկի էր փնտրում,սակայն գտել է 17 կիլոգրամանոց քար, որը նման չէր մինչ այդ գտնված ոչ մի քարի։
Հոլը որոշել է, որ այն կարող է ոսկու կտորներ պարունակել և տարել է տուն: Դեյվիդը սղոցել է քարը , փորել, անգամ թթվային լուծույթ լցրել վրան, սակայն ոչ մի կերպ չի կարողացել քայքայել կամ մասնատել:
Երկրաբանները, ովքեր հետազոտել են խորհրդավոր քարը,« հրաշք են» անվանել: Երկնաքարն անվանվել է Մերիբորո՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ այն հայտնաբերվել է։ Նախնական տվյալներով՝ նրա տարիքը 4,6 միլիարդ տարի է։