Ավստրալիան գրանցել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին երկու դեպքերը
Կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Ավստրալիայում, հայտնում է NSW առողջապահության դեպարտամենտը։
«NSW Առողջապահության դեպարտամենտը կարող է հաստատել, որ այսօր անցկացված գենոմային հրատապ թեստը ցույց է տվել, որ երկու օտարերկրյա ճանապարհորդներ վարակվել են կորոնավիրուսի նոր oմիկրոն տարբերակով B.1.1.529», – ասվում է գործակալության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու ուղեւորներն էլ Սիդնեյ են ժամանել Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 27-ին։ Նրանք ասիմպտոմատիկ են և երկուսն էլ ստացել են ամբողջական պատվաստում։
Ավելի վաղ Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հայտարարել էր, որ երկիրը 14 օրով կդադարեցնի թռիչքները հարավաֆրիկյան ինը երկրներից՝ նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի տարածման պատճառով:
Ավելի վաղ Եվրամիության երկրները, կորոնավիրուսի նոր վարկածի մասին լուրերի ֆոնին, պայմանավորվել են սահմանափակումներ մտցնել Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի յոթ երկրներից ԵՄ մուտքի համար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր երկիրը նոյեմբերի 29-ից կսահմանափակի օդային հաղորդակցությունը աֆրիկյան ութ երկրների, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի հետ։