Յանուկովիչը դատական հայց է ներկայացրել Գերագույն ռադայի դեմ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դատական հայց է ներկայացրելկ Կիևի շրջանային վարչական դատարան՝ ընդդեմ Գերագույն ռադայի։
Նա վիճարկում է ռադայի վճիռը՝ 2014 թվականի ձմռանն իրեն իշխանությունից հեռացնելու մասին։ Այս մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի որդու՝ Ալեքսանդրի մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրն իր ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ այդ վճիռը կարելի է համարձակորեն վերանվանել «որոշում պետական հեղաշրջման» մասին։