Աբովյան քաղաքում բախվել են Toyota Camry-ն և Chevrolet-ն, վերջինս էլ հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին
Նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Toyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում և վնասվածքներ չունեն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։