Վրաստանում կորոնավիրուսի դեմ մեկ օրում պատվաստվել է 9 398 մարդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4331 նոր դեպք։ Այս տեղեկությունը տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
Անցած մեկ օրում հանրապետությունում ապաքինվել է 4804 մարդ, 57 հիվանդ մահացել է։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 826 714 նոր դեպք, որից ապաքինվել է 768 559 մարդ, մահացել՝ 11 736-ը։
Իրականացվել է ընդհանուր 2 122 856 պատվաստում, որից 9 398-ը` վերջին օրվա ընթացքում: