Իմ հեռախոսը վարակելու համար հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվել. Արթուր Վանեցյան
Apple-ի նամակում նշված է, որ գաղտանլսումն արվել է իշխանությունների կողմից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Pegasus ծրագրով իր հեռախոսը գաղտնալսելու թեմային:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ դա կարող են արած լինել այլ երկրներից, այդ թվում Ադրբեջանից, նա պատասխանեց. «Բացառել կամ հաստատել այս պահին չենք կարող: Մենք սրա հետ կապված պետք է աղմուկ բարձրացնենք, քննվի գործը եւ հասկանան՝ ինչ է իրականում կատարվում: Անկախ նրանից, Ադրբեջանն ու Թուրքիան են, թե ոչ, եթե կա տեղեկատվությունը, որ այդ ծրագիրը ներդրված է, օրինակ, իմ հեռախոսի մեջ, եթե այդ տեղեկատվությունը ստանում է ոչ թե ՀՀ իրավապահ համակարգը, այլ մասնավոր մի ընկերությունը, շատ հնարավոր է, որ գումարի դիմաց այդ տեղեկատվությունը ծախեն ասենք Ադրբեջանին: Դրա համար այս փուլում խոսել, թե հստակ ինչ է եղել, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք արդեն ունենք տեղեկություն, որ Apple-ը արդեն հայց է ներկայացրել NSO Group-ի նկատմամբ: Եթե Apple արդեն բարձրաձայնում է դրա մասին, կարծում եմ՝ գտել է միջոց պաշտպանելու հեռախոսները, բաժանորդներին այս չարիքից: Միջազգային քննություն կլինի եւ մենք որպես տուժողներ կներգրավվեն ք եւ կստանանք օբյեկտիվ պատասխան»,-ասաց Վանեցյանը:
«Իմ հեռախոսի մեջ տեղադրված է Pegasus-ի՝ առնվազն 6-7 ծրագիր։ Դրանք հայտնաբերված ու ֆիսքված են միջազգային որակավորում ունեցող փորձագետների կողմից։ Իմ հեռախոսը վարակելու համար տարբեր գնահատականներով հարյուր հազարավոր դոլարներ է ծախսվել»,-ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ եղած փաստերը կտրամադրվեն շահագրգիռ մարմիններին, ապա մանրամասնեց, Pegasus-ն ունի տարբեր գործառույներ իրականացնող ծարգրեր, օրինակ դրանցից մեկը կարող է ցույց տալ հեռախոսում եղած կոնտակտները, մեկը՝ կարող է քաշել այնտեղ առկա ֆայլերը, լուսանկարները։
Վանեցյանը նշեց, որ ամիսներ առաջ փոխել է իր հեռախոսահամարը, գաղտնալսվողն օգտագործել է բացառապես «լսող մարդկանց բան փոխանցելու համար»։