Ըստ չճշտված տեղեկությունների՝ նոյեմբերի 16-ին 32 զինծառայող է գերեվարվել. վարչապետ
Այն 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր, ըստ չճշտված տեղեկությունների, գերեվարվել են: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է հաղորդել այն 24 զինծառայողի մասին, որոնց հետ նոյեմբերի 16-ին կապն ընդհատվել էր:
«Թույլ տվեք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով օգտագործել այդ տերմինը՝ չճշտված տեղեկություններ, թեեւ գիտեք, որ իմ կողմից նման բան ասելն այդքան էլ ճիշտ չի, բայց եկեք պայմանական էդ վերնագրի ներքո դնենք՝ այդ զինծառայողները գերեվարվել են: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: 24+8 զինծառայող է գերեվարվել՝ էլի եմ ասում՝ ըստ չճշտված տեղեկությունների»,- հայտնեց Փաշինյանը: