38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են
Մեկուկես ժամից ավելի ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն էին վարում, որպեսզի տղամարդը, ով անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
ԱԻՆ հոգեբանը, գումարտակի հրամանատարը բանակցում էին այդ տղամարդու հետ, նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը՝ 38-ամյա Արտակ Ս.-ն է: