106-ամյա տեսախաղերի սիրահար կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
ԱՄՆ-ի 106-ամյա բնակչուհին տոնել է հերթական ծննդյան օրն ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Օրեգոնից Լյուսիլ Շապելը տոնել է ծննդյան օրը նոյեմբերի 18-ին տարեցների համար Cascade Park տանը: Չնայած իր տարիքին՝ կինը տեսախաղերի մոլի սիրահար է: Նա պարբերաբար խաղում է Wii-ով բոուլինք եւ հիշողության խաղեր՝ մրցելով այլ բնակիչների եւ Cascade Park-ի աշխատակիցների հետ:
Իր երկարակեցության պատճառներն, ըստ Շապելի, վնասակար սովորություններից լիարժեք հրաժարումն է, հավատն ու լավ գեները: «Ես երբեք չեմ ծխել, ալկոհոլ չեմ օգտագործել եւ պարբերաբար եկեղեցի եմ այցելել: Ճիշտ է, իմ բախտը բերել է ընտանիքիս առումով: իմ տատիկը, պապիկն ու բարեկամներն ապրել են ավելի քան 90 տարի»,-պատմել է կինը:
Կենսաթոշակառուն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Վուդբերնում, որտեղ նա 50 տարի աշխատել է ընտրահանձնաժողովում եւ 60 տարվա ընթացքում ծառայել եկեղեցում որպես երգեհոնահար:
Բացի այդ, կինը միշտ վարել է ակտիվ կենսակերպ: Նա մատուցել է դաշնամուրի եւ երգեհոնի դասեր, սիրել խաղալ գոլֆ, մասնակցել է բոուլինգի մրցումներին, զբաղվել գեղանկարչությամբ եւ այգեգործությամբ: