Նորագավիթ համայնքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվը Mazda-6-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ իր վարած Mazda-6 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ Ադամյանը, նրա ուղևորներ, 29-ամյա Ավետիս Ներսիսյանը տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ մյուս ուղևորներ, 53-ամյա Ջուլետա Հակոբյանն ու 90-ամյա Ավագ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: