Լոնդոնում բերման է ենթարկվել 30 էկոակտիվիստ
Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը բերման է ենթարկել 30 ակտիվիստի, որոնք արգելափակել էին Լամբերտի կամրջի շարժը, հայտնել են իրավապահները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Շաբաթ ավելի վաղ Insulate Britain շարժման ակտիվիստներն արգելափակել էին Լամբերտի եւ Վոքսհոլի կամուրջների շարժը: «Լամբերտի կամուրջը կրկին բաց է, բերման է ենթարկվել 30 ակտիվիստ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Շարժումը ն վերականգնվել է նաեւ Վոքսհոլի կամրջի շրջանում: