Կովիդի տեմպերի նվազման փուլում ենք. մահվան դեպքերը առաջիկա մեկ շաբաթում եւս կնվազի. նախարար
Հիվանդացության նվազման ընթացքի մեջ ենք, բայց սովորաբար ծանր դեպքերի եւ մահվան դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ ընկած է, եւ դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշներ, ինչը, հույս ունենք, առաջիկա մեկ շաբաթում եւս կնվազի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Իհարկե հիվանդացության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս ասել, որ այս պահին որեւէ անձ դրսում սպասող չունենք, այն բոլոր անձինք, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, հոսպիտալացվում են»,-ասաց նա: