Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։