ՀԾԿՀ․ Հայաստանը մտադիր է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը
Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցում կկատարի էներգետիկ նոր մոդելի։ Այսպես, շուկայի որոշ հատված կազատականացվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր ՀԷԿ-երի մասին հարցին։
Նրա խոսքով՝ պետության կողմից փոքր ՀԷԿ-երին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլեւս չի գործելու։ «Այդ էլեկտրակայանները կկարողանան ազատ միանալ շուկայական առեւտրի իրականացման էլեկտրոնային հարթակին եւ առեւտուր իրականացնել՝ առեւտրային բոլոր կանոններին համապատասխան»,-պարզաբանեց Բաղրամյանը։