Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է. վարորդը դիմել էր փախուստի
Նոյեմբերի 13-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա Ալվարդ Այվազյանին, որը հիվանդանոցում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել «Մերսեդես-Բենցի» 25-ամյա վարորդը և խոստովանել, որ Նոր Խարբերդ գյուղի ճանապարհին իր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի է ենթարկել Ալվարդ Այվազյանին:
Վարորդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։