ԱՀԿ-ից հայտնում են, որ Աֆրիկայում բնակչության միայն 6,6%-ն է պատվաստված COVID-19-ի դեմ
Աֆրիկյան երկրները շարունակում են դժվարություններ ունենալ կորոնավիրուսային պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում, ընդ որում մայրցամաքի բնակչության միայն 6.6%-ն է պատվաստված COVID-19-ի դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան գրասենյակի ղեկավար Մատշիդիսո Մոետին ճեպազրույցում ասել է.
«Աֆրիկայում COVID-19-ի դեմ պատվաստումների արշավի մեկնարկից ինը ամիս անց մենք դեռ հեռու ենք նույնիսկ ամենախոցելի խմբերին պաշտպանելուց: Մինչ օրս Աֆրիկայի բնակչության միայն 6.6%-ն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ համեմատած աշխարհում 40%-ի հետ»։
Մոետին նշել է, որ կորոնավիրուսը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել աֆրիկացիների համար։
Համավարակի սկզբից ի վեր աֆրիկյան երկրներում կորոնավիրուսով վարակվել է 8 531 720 մարդ, մահացել 219 314-ը։