Ուկրաինան Թուրքիայից կգնի «Բայրաքթար» անօդաչուների նոր խմբաքանակ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, տեղեկացնում է պաշտպանության գերատեսչությունը։
«Մեր թուրք գործընկերները հրապարակայնորեն հայտարարել են, որ վերցնում են ուկրաինական շարժիչներ՝ «Բայրաքթար»-ը վերազինելու համար: Մենք նախատեսում ենք լրացուցիչ խմբաքանակ գնել հաջորդ տարի: Բայց դա կլինի ուկրաինական «Բայրաքթար», շեշտում եմ: Այսինքն՝ արտադրված Թուրքիայում, բայց դրանք կլինեն ուկրաինական և կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում»,- ասել է Ռեզնիկովը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Բայրաքթար» անօդաչու սարքերը կօգտագործվեն «քանի որ իրենք պետք է պաշտպանեն իրենց անկախությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Դոնբասում զինված ուժերն առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք։