Եթե միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինել Խնձորեսկ-Բիչենեկ ուղղությունը. ԱԽ քարտուղարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, թե որ ուղղությունը կարող է արդյունավետ լինել ադրբեջանցիների համար Հայաստանի տարածքով Նախիջևան հասնելու համար:
«Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնան, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ (քաղաք Նախիջևանում – խմբ.), ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք», - հայտնել է Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշել է, որ ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ:
«Պետք է որոշել՝ որ ճանապարհներն ենք օգտագործելու կամ որ մուտքերն ենք օգտագործում ապաշրջափակման համար: Հիմա քննարկվում են այդ հարցերը, հույս ունենք, որ հնարավորինս արագ կկարողանանք առաջ գնալ»,- նշել է ԱԽ քարտուղարը: