Գիտնականները պարզել են՝ որ տղամարդկանց մոտ է բարձր վաղաժամ ճաղատացման հավանականությունը
Բոննի համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վաղ ճաղատացման հավանականությունն ավելի բարձր է ցածրահասակ տղամարդկանց մոտ, քանի որ կարճահասակության համար պատասխանատու գեները կապված են նաև ճաղատացման գործընթացի հետ:
Լայնամասշտաբ գենետիկ հետազոտությանը մասնակցել է վաղաժամ ճաղատություն ունեցող11 հազար տղամարդ և ևս 12 հազարը, որոնց մոտ մազաթափության նշաններ դեռ չեն նկատվում:
Գիտնականները նշում են, որ կարճահասակության ու ճաղատության պատճառն այն գեներն են, որոնք պատասխանատու են տղամարդկանց սեռական հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության համար, իսկ այս հորմոնի բարձր մակարդակը դեռահասության տարիքում նպաստում է ոչ միայն աճի դանդաղեցմանը, այլև վաղաժամ ճաղատացմանը:
Միևնույն ժամանակ գիտնականները վստահ են, որ եթե ցածրահասակությունը պայմանավորված է այլ խնդիրներով, ապա դա ոչ մի կապ չունի ճաղատացման հետ: Եթե ընտանիքում բոլոր տղամարդիկ ցածրահասակ են եղել, սակայն չեն տառապել ճաղատությամբ, ապա անհանգստանալու կարիք չկա:
Սակայն մասնագետները նաև նշում են, որ եթե ճաղատացման հավանականությունը բարձր է, ապա դրա կանխարգելումը կարող է բավական բարդ լինել: Առավել արդյունավետ, սակայն արմատական տարբերակը մինչ ճաղատացումը տղամարդուն ամորձատելն է, ինչի շնորհիվ արյան մեջ տեստոստերոնի մակարդակը զգալիորեն կնվազի: