«Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները՝ սկսած 12 տարեկանից․ ՀՀ ԱՆ
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։