«Բալասանյան դաշինքից» կոալիցիայի առաջարկ ստանալու դեպքում կընդունենք այն. Արտյոմ Ղուկասյան
Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը, ով նախկին պատգամավոր, Գյոմւրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, ավելի շատ ցանկանում է կուսակցական աշխատանքով զբաղվել. «Միաժամանակ երիտասարդներին այդպես ճանապարհ կտրվի աշխատանքի համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով իր որոշումը՝ հրաժարվեց ավագանու անդամի մանդատից:
Արտյոմ Ղուկասյանը նաև նշել է, որ մինչեւ այժմ առաջարկ չի ստացել Գյումրիի ավագանի անցած որեւէ ուժից կոալիցիա կազմելու համար: Հարցին, թե «Բալասանյան դաշինքից» կոալիցիայի առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞ այն, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Մենք արմատական ընդդիմություն ենք, պատրաստ ենք համագործակցել ուժերի հետ, բացառությամբ ՔՊ-ի»:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ:
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի նոր ընտրված ավագանին կգումարի իր առաջին նիստը որի ժամանակ էլ կընտրվի նոր քաղաքապետ: