Ռուս-հայկական համալսարանում բացվել է Կոնֆուցիոսի դասարան
Ռուս-հայկական համալսարանում հոկտեմբերի 28-ին բացվեց Կոնֆուցիոսի դասարանը։
Դասարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։
Ռուս-հայկական համալսարանը միակ բուհն է Հայաստանում, որտեղ գործելու է Կոնֆուցիոսի դասարանը։
Այն բացվել է Դալյանի համալսարանի (Չինաստան) հետ ՌՀՀ սերտ եւ արդյունավետ համագործակցության արդյունքում։
ՉԺՀ դեսպանը նշեց ՌՀՀ-ում դասարանի բացման կարեւորությունը եւ ընդգծեց, որ դա նոր ազդակ կհանդիսանա հայ-չինական հարաբերությունների զարգացման համար, որոնք վաղեմի պատմություն ունեն։