ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին Կովիդի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵՊՀ աշխատակիցների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշները:
Նա մասնավորապես նշել է. «ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է։ Վերլուծելով առաջիկայում պատվաստվելու համար հերթագրվածների թիվը՝ ԵՊՀ-ն ավելացնելու է ևս մեկ կայան։
Վերջին օրերի պատվաստումների ակտիվությունը վկայում է, որ առաջիկայում ունենալու ենք պատկառելի արդյունքներ։ Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»։