Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ. ԱՆ
Ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է: Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝
2074 նոր դեպք
13 696 թեստավորում
714 առողջացած
39 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300 143 դեպք, որոնցից 263 716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:
Ընդհանուր կատարվել է 2 032 310 թեստավորում: