Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր՝ հոկտեմբերի 27–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։