ԱԺ-ն առաջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է հաստատել
ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։
Դրանց թվում են.
«Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանականները վավերացրել են նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների համագործակցության մասին» համաձայնագիրը։