Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 31-րդ, Հոկտեմբերի 27

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 31-րդ՝ հոկտեմբերի 27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են: Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝ Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, թե ԼՂ-ում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, կեղծիք է։ «Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում նա ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը։

Զառուլինն ասել է, որ եթե Ադրբեջանը մենակ լիներ եւ չզգար Թուրքիայի աջակցությունը, գուցե հրադադարին հնարավոր լիներ հասնել, ինչպես եղավ 2016 թվականին։

Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ՀՕՊ ուժերը խոցել են: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է, որ հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու։ «Փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:

«Մի զինապարտի խուսափելու մասին» խոսել էր Ն․Փաշինյանը՝ նախօրեի լայվում։

Արցախի նախագահի հրամանագրերով՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, որին նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, որին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

«Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», ասել է ԱՀ նախագահը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը գրեց, որ ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ լուրեր է տարածում, թենա իբր զոհվել է։

«Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,-գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այդ օրերից չի հնչել հարցի պատասխանը՝ եթե Ջ․Հարությունյանը շարք պետք է վերադառնար, ինչո՞ւ չէր նշանակվում նրան ժամանակավոր փոխարինող, այլ նա ազատվում էր ՊԲ հրամանատարի պաշտոնից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»,- ասված էր խոսնակի գրառման մեջ։

Արցախի նախագահի խոսնակը հերթական գրառման մեջ գովաբանում էր ՊԲ նորանշանակ հրամանատարին․

«Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, այս անգամ առաջնագծի հարավ-արեւմտյան ուղղությամբ․

«Հենց այս վայրում մեր զինծառայողները երկու անօդաչու սարք են խփել, սպասում են հակառակորդին, ջախջախում եւ ոչնչացնում նրանց դիվերսիոն խմբերը», պատմում էր տեսանյութի հեղինակը:

«Խոցել ենք թշնամու տեխնիկան, ոչնչացրել ենք կենդանի ուժը: Թող հանգիստ լինեն, այստեղ ամեն ինչ նորմալ է: Պատրաստ ենք կանգնեցնել բոլորին եւ թույլ չտանք մտնել մեր հայրենիք: Հարձակում են գործել, ԲՏՌ-ները խոդ տված վիճակում թողել ու փախել են: Իրանց մեծ թվով կորուստներ ենք պատճառել: Շատ զոհեր ունեն, սաղ թողել փախել են, ոչ մեկը ոչ մեկին չի օգնել, իրենց վիրավորներին էլ չեն օգնել:Հայի պես ենք կռել, հայը միշտ էլ պետք ա կրի: Եթե հայ ենք, պիտի հաղթենք»,-ասում էին զինծառայողները:

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է․

«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել էր նա:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է թշնամին շարունակում կրել մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ:

Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց, տեղելացնելով, որ հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ եւ կան վիրավորներ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ Արցախի ՊԲ նոր հրամանատար Միքայել Արզումանյանի հմտություններին․

«Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը», գրել էր նա եւ լուսանկարներ հրապարակել:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց Հայաստանի հարավում տիրող դրության վերաբերյալ․

«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել իրանական ամբարտակներն ու էլեկտրակայանքները հրետանային արկերի ընկնելուց:Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքեր են տեղակայվել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին գտնվող քաղաքներում՝ իրանցիների անվտանգությունը երաշխավորելու համար:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 35 զինծառայողների անուններ։

ԱԱԾ փոխտնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանը հերքել է նախկին պետ Արգիշտի Քյարամյանի ազատման պատճառների մասին լուրերը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել հայկական անձնագրեր, որոնք իբր Ա․Քյարամյանն էր տրամադրել նրանց։

Արմեն Աբազյանը նաեւ հայտնել է, որ Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ նման մեկ դեպք է հայտնաբերվել, ինչ-որ պատվիրատու չի հայտնաբերվել: Աբազյանը տեղեկացրել է, որ լրտեսության եւ պետական դավաճանության մասին գործերով ձերբակալվել է մեկական անձ:

Հիշեցնենք, որ պատերազմի սկզբից մի քանի օր անց, Ն․Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պնդում էր, թե ոմանք առաջնագծի զինվորներին ասել են՝ «իմաստ չունի կռվել, քանի որ Նիկոլը հողերը հանձնել է», ինչում Փաշինյանը նաեւ քաղաքական ուղղորդում էր տեսնում, ինչից հետո նրա թիմակիցները ագրեսիվ գրառումներ սկսեցին անել ընդդիմախոսների հասցեին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորմանը ներգրավվելու Թուրքիայի նկրտումների մասին հարցին, ասել է, որ հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ «Միայն առճակատող երկրներն են կարող համաձայնություն տալ կամ ցանկանալ կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ հաստատված տվյալներով` ադրբեջանական կողմում կա գերեվարված 17 հայ զինվորական, եւս 2 զինվորականի եւ քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Գերեվարված 2 ադրբեջանցու վերաբերյալ ՔԿ պաշտոնյան ասել է, որ նրանց բարձր մակարդակի բուժօգնություն է տրամադրվել, ապահոովված է 3-անգամյա սնունդ: «Հարցաքննության ժամանակ նրանցից մեկը նույնիսկ խոստովանել է, որ դժվար թե Ադրբեջանում այդքան լավ հոգ տանեին իր մասին»,- ասել է Վարդանյանը:

Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել, որտեղ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն է, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, Վազգեն Սարգսյանի կողքին։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց․

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի (հայտնի լուսանկարի հրետանավորը, որը զոհվել էր պատերազմի սկզբից մի քանի օր անց՝ NEWS.am) հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով»։ Նա նաեւ ավտոմեքենայի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը գրեց․

«Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց, 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են»։

Ա․Հովհաննիսյանը, արդյունքներ ասելով, նկատի ուներ, որ Առաջին պատերազմում հաղթել է հայկական կողմը, հետեւաբար, հիմա էլ նույն տրամաբանության մեջ են զարգացումները։

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները կրկին ակցիա են իրականացրել` պահանջելով զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Նրանցից մի քանիսը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նամակ հանձնել՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։

«Հիմնական նպատակն այն է, որ լուռ չլինենք, եւ այդ ձայնը հասնի բոլոր միջազգային ատյաններին»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը։

ԱԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Լրատվության ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չեն հայտնել։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:Պատերազմից հետո ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էր պատմել, որ հակահետախուզության դեպարտամենտի՝ օրը գրեթե 24 ժամ աշխատող պետին պաշտոնանկ էր արել Ն․Փաշինյանը՝ առանց բացատրության։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 301 անգամ
Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan