Չելսին 70 միլիոն եվրո է առաջարկում կոլումբացի վինգերի համար
Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Պորտուի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Լուիս Դիասի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «ազնվականները» պատրաստ են Դիասի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին վճարել 70 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ «Պորտուն» 24-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել նվազագույնը 80 միլիոն եվրոյի դիմաց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նյուքասլը» պատրաստ է Դիասի համար վճարել 80 միլիոն եվրո։