Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: