Վրաստանի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 9 մարդու՝ COVID-ի անձնագրեր կեղծելու համար
Վրաստանի ֆինանսների նախարարությունը մեղադրանք է առաջադրել ինը անձի՝ կորոնավիրուսի պատվաստումը հաստատող կեղծ անձնագրերի և թեստի բացասական արդյունքների պատրաստման և օգտագործման համար։
Ինչպես հայտնում է oc-media.org-ը, նախարարության քննչական բաժնի տվյալներով՝ նրանք հայտնաբերել են անձնագրերի կեղծման երկու դեպք՝ Թբիլիսիում և Իմերեթիում։
Ներկայում մեկ մարդ ձերբակալվել է Թբիլիսիում 140 եվրոյով երկու կեղծված COVID-19 անձնագրերի համար։ Նախարարությունից հայտնել են, որ անձնագրերն օգտագործվել են արտերկիր մեկնելիս պարտադիր կարանտինից խուսափելու համար։
Նախարարությունից հայտնել են, որ առգրավել են կեղծ փաստաթղթերը, դրոշմակնիքները և կեղծված COVID-19 անձնագրերը, որոնք նախատեսված են եղել ուրիշներին վաճառելու համար, ինչպես նաև դրանք արտադրելու համար օգտագործվող համակարգչային սարքավորումներ։
Բացի այդ, Իմերեթում հայտնաբերել է ութ հոգի, որոնք «պետական սահմանը հատելիս կորոնավիրուսի հսկողության կանոնները շրջանցելու համար գնել և օգտագործել են բժշկական հաստատությունների անունից տրված կորոնավիրուսային ՊՇՌ լաբորատոր թեստի բացասական արդյունքներ ներկայացնող կեղծ փաստաթղթեր»։
Նրանց հայտարարության համաձայն՝ մեղադրվողներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Վրաստանում մինչ այժմ ամբողջությամբ պատվաստվել է բնակչության միայն 32%-ը, մինչդեռ տեղական առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են, որ երկիրը թևակոխել է համավարակի հինգերորդ ալիք։